Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Ալժիրը կհամագործակցեն պաշտպանության ոլորտում


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպել է Ալժիրի նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում` պաշտպանական գերատեսչությունների միջեւ, միջազգային գործընթացներին համահունչ քայլելու եւ դրանց համարժեք արձագանքելու նպատակով:

Որպես համագործակցության առաջին քայլ` պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների միջեւ փոխադարձ շփումների վերաբերյալ` համագործակցության ոլորտները նախանաշելու եւ համապատասխան գործակցություն սկսելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG