Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել ԲԹԿ երկաթուղու շինարարությունը»


«Ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել Բաքու - Թբիլիսի - Կարս (ԲԹԿ) երկաթուղու շինարարությունը։ Ընդհակառակը, մենք մտադիր ենք նպաստել դրա կառուցմանը», - այսօր Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նա ընդգծել է, որ երկաթուղու նախագծի իրականացումը «շատ հետաքրքիր» է աշխարհքաղաքական տեսանկյունից, սակայն կան տնտեսական պլանի հարցեր։

«Նոր երկաթգծի շինարարությունը կարող է հարուցել վրացական նավահանգիստներից եւ հենց Վրացական երկաթուղուց բեռների արտահոսք, այդ իսկ պատճառով մենք պետք է խորհրդատվություններ անցկացնենք մեր հարեւանների, առաջին հերթին` Ադրբեջանի հետ», - ասել է Իվանիշվիլին` հավելելով, որ նախատեսում է այդ նախագծի շուրջ առկա հարցերը քննարկել դեկտեմբերի 26-ին Բաքու կատարելիք այցի ընթացքում։

Վրաստանի վարչապետը անցած շաբաթ կասկածի տակ էր առել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը` հարցազրույցներից մեկում ընդգծելով, որ այդ երկաթուղու կառուցումը, «մեղմ ասած, հարցեր է առաջ բերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG