Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին կասկածի տակ է առնում Հայաստանը շրջանցող երկաթուղու նպատակահարմարությունը


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հարցականի տակ է դնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը:

Իվանիշվիլին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, վրացական թերթերից մեկի հետ զրույցում ընդգծել է, որ այդ երկաթուղու կառուցումը, «մեղմ ասած, հարցեր է առաջ բերում»:

«Գուցե ես ստիպված լինեմ այդ հարցերը բարձրացնել Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում: Մենք մեղմորեն կբացատրենք մեր բարեկամական երկրին, որ ինչ-որ փուլում այս ծրագիրը կարող է մեզ օգտակար չլինել, եւ որ հարցը կարգավորման կարիք ունի»,- ասել է Իվանիշվիլին՝ ընդունելով, որ գործընթացը հեշտ չի լինելու, քանի որ երկաթուղու կառուցումն արդեն սկսվել է:

«Մենք պետք է հարգենք հարեւաններին, ինչպես նաեւ նախկին իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունները, սակայն, այստեղ հարցեր են առաջ գալիս, որոնք պատասխանի կարիք ունեն», - նշել է Վրաստանի վարչապետը:

Իվանիշվիլին նաեւ տեղեկացրել է, որ Ադրբեջան կատարելիք այցից հետո ծրագրում է այցելել Հայաստան, ապա՝ Թուրքիա:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, մինչդեռ, քննադատել է վարչապետի այս հայտարարությունները. - «Ես շատ մտահոգված եմ այն փաստով, որ երկաթուղու կառուցումը կարող է դադարեցվել: Դա մի ծրագիր է, որ հնարավորություն կտա Վրաստանին կապվել Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG