Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ընդդեմ «Ռոստելեկոմ»-ի


«Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելը Լեռնային Ղարաբաղում անթույլատրելի է, անօրինական եւ չի կարող իրականացվել առանց Ադրբեջանի թույլտվության», - ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ այսօր հայտարարել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը՝ ի պատասխան «Ռոստելեկոմ» ընկերության փոխնախագահի Երեւան կատարած այցելության ժամանակ արված հայտարարությանը:

Նաում Մարդերը Երեւանում հայտարարել էր, որ հնարավոր է համարում «Ռոստելեկոմ»-ի մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Թրենդ»-ի հաղորդմամբ՝ «առաջին անգամը չէ, երբ նմանատիպ ընկերությունները հեռահաղորդակցության փորձեր են արել Լեռնային Ղարաբաղում»:

«Ելնելով դրանից` Ադրբեջանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ անթույլատրելի են առանց Ադրբեջանի թույլտվության նման քայլեր անելը: Եվ շատ դեպքերում այդ ընկերությունների գործունեությունը դադարեցվել էր», - հաղորդում են Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հեռահաղորդակցության ոլորտում 2002 թվականից գործում է մեկ ընկերություն՝ «Ղարաբաղ Տելեկոմի»-ը, որն իրականացնում է հեռախոսակապի եւ ինտերնետային ծառայություններ:

Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG