Մատչելիության հղումներ

«Կառավարման բացթողումներ» ԱՄՆ պետքարտուղարության բարձր օղակներում


Լիբիա -- Ամերիկյան հյուպատոսարանը Բենգազիում, որը հարձակման թիրախ էր դարձել սեպտեմբերի 11-ին, 12-ը սեպտեմբերի, 2012թ․
Լիբիա -- Ամերիկյան հյուպատոսարանը Բենգազիում, որը հարձակման թիրախ էր դարձել սեպտեմբերի 11-ին, 12-ը սեպտեմբերի, 2012թ․
ԱՄՆ պետքարտուղարի եւ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի ընտրությամբ կազմված հինգ անկախ փորձագետների հանձնաժողովը հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության դեմ իրականացված հարձակման առնչությամբ իր զեկույցը:

Ըստ CNN-ի, փաստաթղթում նշված է, որ Բենգազիում տեղի ունեցածի պատճառը «կառավարման բացթողումներն են» ամերիկյան պետքարտուղարության բարձր օղակներում:

Այս տարվա սեպտեմբերի 11-ին Բենգազիում գտնվող ամերիկյան հյուպատոսության դեմ իրականացված հարձակման հետեւանքով սպանվեցին դիվանագիտական ներկայացուցչության չորս աշխատակիցներ` այդ թվում Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG