Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ցրտահարությունից 18 մարդ է մահացել


Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ ցուրտ ձմռան պատճառով առնվազն 18 մարդ մահացել է։ Նրանցից 12-ը սառել են փողոցում, 3 մարդ ցրտահարությունից մահացել է հիվանդանոցում, եւս 3-ը՝ սեփական տանը։

Այս օրերին Ուկրաինայում առատ ձյուն է տեղում, եւ արձանագրվում է ավելի քան -10 աստիճան ցուրտ ըստ Ցելսիուսի։

Անցած տարի Ուկրաինայում ցրտից հարյուրավոր մարդիկ էին զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG