Մատչելիության հղումներ

Թուրգութ Օզալին չեն թունավորել


Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան պատճառը թունավորումը չի եղել, պնդում են թուրք բժիշկները:

Անկարայում հրապարակվել է Թուրքիայի դատական բժշկության ինստիտուտի զեկույցը, որի համաձայն հոկտեմբերին իրականացված արտաշիրիմումը որեւէ թունավոր նյութի հետք չի հայտնաբերել Օզալի մարմնում:

Տարիներ շարունակ Օզալի ընտանիքը պնդում էր, որ 1993 թվականի ապրիլին վախճանված Օզալի մահվան պատճառները բնական չեն եղել:

Պաշտոնական վարկածի համաձայն, Թուրքիայի ութերորդ նախագահը մահացել էր սրտի կաթվածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG