Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետը Լիոնում է


Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով Լույսերի տոնին մասնակցելու նպատակով ֆրանսիական այդ քաղաքում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Մասնավորապես, երեկ Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի , Մեծ Լիոնի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնող «Սիտրալ» տրանսպորտային ձեռնարկության նախագահ Բեռնար Ռիվալտայի հետ:

Կեպենեկյանը հանդիպման ժամանակ նշել է, որ որպես Լիոնի փոխքաղաքապետ համակարգելով նաեւ տուրիզմի ոլորտը, հնարավորության սահմաններում կփորձի օժանդակել Երեւանում ոլորտի զարգացման աշխատանքներին, այդ թվում նաեւ մասնագիտական խորհրդատվության ձեւով:

Մարգարյանը եւ Ռիվալտան պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական խումբ գործուղել Լիոն` տեղում աշխատանքների կազմակերպման մոտեցումներն ուսումնասիրելու եւ այն Երեւանում ներդնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG