Մատչելիության հղումներ

Քլինթոնը եւ Լավրովը քննարկել են Սիրիայի հարցը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Դուբլինում անվտանգության կոնֆերանսի շրջանակներում հանդիպել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Սիրիայի հարցով միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին, ով տեղեկացրել է, որ կողմերը որեւէ հանգուցալուծման չեն եկել, սակայն կփնտրեն խնդրին կրեատիվ լուծում։

Պաշտոնական Վաշինգտոնը եւ իր դաշնակիցները ցանկանում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը, Մոսկվայի կարծիքով, սակայն, նրա ճակատագիրը չի կարող որոշվել Սիրիայի սահմաններից դուրս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG