Մատչելիության հղումներ

Ծառուկյանը կայցելի Բրյուսել


Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել:

ԲՀԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ` պատվիրակությունը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախատեսված են հանդիպումներ Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրամիության արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի հետ:

Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի, ԲՀԿ-ի նախագահը կունենա նաեւ առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ:

Այցի ավարտին Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG