Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը շարունակում է ստորագրահավաքը պատգամավորների շրջանում` Սահմանադրական դատարանի դիմելու համար:
Ընդդիմադիրները կարծում են, որ արտահերթ նիստ կամ նստաշրջան անցկացնելու մասով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված 66 պատգամավորների գրանցման պարտադիր պայմանը հակասում է Սահմանադրությանը` փաստարկելով, թե հիմնական օրենքը այդ դեպքերի համար քվորումի որեւէ շեմ չի նախատեսում:
Սահմանադրական դատարան դիմելու առիթը խորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունների ուժերով հրավիրված արտահերթ նիստի տապալումն էր նոյեմբերի 21-ին, երբ նիստը չկայացած քվորում չլինելու պատճառով:
Եթե հավաքվի 27 պատգամավորի ստորագրություն, ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանից պահանջելու է արտահերթ նիստ, նստաշրջանի համար անվավեր ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված քվորումի պարտադիր շեմը», քանի որ Սահմանադրությամբ արտահերթ նիստեր կարելի է հրավիրել 44 պատգամավորների ստորագրության պարագայում:
«Հակառակ դեպքում անտրամաբանական կլիներ, եթե փոքրամասնության այս իրավունքի իրացման խնդիրը Սահմանադրությունը կապեր մեծամասնության համաձայնության կամ հայեցողության հետ: Այդ դեպքում ինչո՞ւ էին նախատեսում Սահմանադրության մեջ նման դրույթ», - փաստարկեց ՍԴ ներկայացվելիք դիմումի հեղինակ, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Մինչդեռ, ըստ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթիրյանի, Սահմանադրության 70-րդ հոդվածը, որը պատգամավորներին հնարավորություն է տալիս գումարել արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած կարգով եւ ժամկետներում, չի խախտվել: Նրա կարծիքով, խորհրդարանի ղեկավարությունը Սահմանադրության պահանջը կատարել է` նիստը գումարել է:
«Սահմանադրության 70 հոդվածի իմպերատիվ պահանջն է Ազգային ժողովի` կոնկրետ դեպքում արտահերթ նիստի գումարումը Ազգային ժողովի նախագահի կողմից, որպիսի պահանջը կատարվել է ըստ էության: Բայց ասվածը ամենեւին չի ենթադրում, որ նիստը պետք է անցկացվեր քվորումի բացակայությամբ: Քվորումն ապահովելու համար անհրաժեշտ էր առնվազն 66 պատգամավորների գրանցումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շաթիրյանը` շարունակելով. - «Հարցադրումը արհեստածին է, այստեղ որեւէ իրավական պրոբլեմ չկա: «ԱԺ կանոնակարգ» օրենքում հստակ ամրագրվում է` եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ներկայացել, բնականաբար, քվորում չի ապահովվել, նիստը տեղի չի ունեցել»:
Նրա գնահատմամբ` մասնավորապես նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի չկայացման հարցում պատգամավորական էթիկայի նորմերի խախտում կար, բայց` ոչ Սահմանադրության. - «Գուցե կոնկրետ դեպքում առավել նպատակահարմար էր հարցը դիտարկել պատգամավորական էթիկայի կանոնների պահպանման տեսանկյունից, որովհետեւ «ԱԺ կանոնարգ» օրենքում որպես պատգամավորական էթիկայի կանոն նախատեսված է նաեւ խորհրդարանի նիստերի անցկացման կարգի պահպանումը պատգամավորի կողմից»:
Հավելելնք, որ այդ հարցով ՀՅԴ խմբակցությունն արդեն դիմել է Էթիկայի հանձնաժողով: