Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԺԿ-ի նախագահին


Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: ԵԺԿ-ի նախագահը Երեւան է ժամանել կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեեւ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԺԿ շրջանակներում ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն է ծավալել եւ այսօր արդեն ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալում է Երեւանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը նման հանդիպումները լավ առիթ են համարել եվրոպական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը քննարկելու, միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Մարտենսը անցած մեկ տարում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից է համարել նաեւ Հայաստանում ազատ եւ կոռեկտ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

Սերժ Սարգսյանը եւ Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձել են նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG