Հայաստանի Իջեւան եւ Ադրբեջանի Ղազախ քաղաքների միջեւ ճանապարհին հայկական կողմը այսօր ադրբեջանական կողմին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որի հովանու ներքո տեղի է ունեցել Ալիեւի միակողմանի հանձնումը։
Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամլի գյուղի 41-ամյա բնակիչը հայ - ադրբեջանական սահմանը Տավուշի մարզի հատվածում հատել էր երկու շաբաթ առաջ։
Հայկական կողմը դեպքի մասին իրազեկել էր միջազգային կազմակերպություններին։
ԿԽՄԿ-ն տեղեկացնում է, որ մինչ հայրենադարձումը այցելել էր ադրբեջանցի քաղաքացիական անձին` գնահատելու պայմանները, որոնցում նա պահվում էր Հայաստանում։ Կազմակերպությունը նաեւ ապահովել է Ալիեւի եւ նրա հարազատների միջեւ ընտանեկան բնույթի տեղեկությունների փոխանակումը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանցուն հանձնում է միակողմանի։