Մատչելիության հղումներ

Ադրբեջանցին խախտել է սահմանը Տավուշի հատվածում


Երեկ հայ- ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Ադրբեջանի Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի 41-ամյա բնակիչ Թելման Ջավաշիրօղլու Ալիեւը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ- ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Տավուշի մարզի հատվածում:

Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG