Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է «Ռոսգրանիցա»-ի ղեկավարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ռուսաստանի պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` զրուցակիցները նշել են, որ հայ - ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա:

Անդրադարձ է եղել Հայաստանում «Ռոսգրանիցա»-ի ներկայացուցչության բացումից հետո Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների ու անցման կետերի արդիականացման աշխատանքներին գործակալության աջակցությանը, ներկայացուցչության հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հինգշաբթի օրը Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Ռոսգրանիցա»-ի ներկայացուցչությունը Հայաստանում կսկսի գործել 2013 թվականից։

ԱԱԽ-ի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` ռուսական պատվիրակության այցի արդյունքներով այսօր արձանագրություն է ստորագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG