Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախագահը հանդիպեց դատավորների հետ


Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երկուշաբթի երեկոյան երկրի դատավորների բարձր խորհրդի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր լիազորություններն ընդլայնելու հարցում գործել է իրեն վերապահված իրավունքների սահմաններում:

Մուրսին վստահեցրել է դատավորներին, որ սահմանադրական հռչակագիրը չի դիպչի Եգիպտոսի դատարանների աշխատանքին:

Եգիպտոսի սահմանադրական հռչակագրով արգելվում է նախագահի որոշումների վիճարկումը դատական ատյաններում:

Փաստաթղթի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդարտության կոչ է արել կողմերին` հորդորելով նրանց հարցը լուծել խաղաղ ճանապարհով:

Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ կփոխի իր հռչակագիրը նոր սահմանադրության ընդունումից եւ խորհրդարանական ընտրություններից հետո միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG