Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը վերադարձավ Բաքվից


«Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Բաքվից, որտեղ նոյեմբերի 21-24-ը մասնակցում էր Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:

Համաժողովին մասնակցել են Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրընկալող երկրի գործիչներ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է նաեւ Բաքվի համաժողովում Հովհաննիսյանի ելույթի տեքստը` նշելով, որ ելույթը «հանգուցային է եղել ասամբլեայի նոյեմբերի 23-ի առաջին լիագումար նիստում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG