Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունեց համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որ որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին եւ սրում են իրավիճակը տարածաշրջանում։

Միջնորդները Հայաստանի արտգործնախարարին են ներկայացրել Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները եւ շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։

Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG