Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու


«Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ Հայաստանի նախագահի հայտարարված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նոյեմբերի 22-23-ը գումարվող «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր ասամբլեայում:

«Ի տես Պնոմպենում (Կամբոջա) գումարված ICAPP-ի նախորդ համաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության, ինչպես նաեւ իբրեւ բողոք հյուրընկալող կառավարության կողմից երիտասարդ հայ գործընկերոջը կացնով սպանած ադրբեջանցի դատապարտյալի ազատ արձակման եւ փառաբանության՝ Բաքվի համաժողովի հրավերի նրա նախնական մերժման, ICAPP-ի ղեկավարությունը համաձայնել է պարոն Հովհաննիսյանին տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվում է «Անվտանգությունը, խաղաղությունը եւ հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո», - ասված է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Անցած ամսվա վերջին «Ժառանգության» առաջնորդը մերժել էր Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG