Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ-ի նիստերին


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) Խորհրդի համատեղ նիստին։

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` նիստերի ընթացքում կքննարկվեն հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի գործակցության հետ կապված հարցեր: Նիստի արդյունքներով ակնկալվում է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարության ընդունում:

Նախատեսված է նաեւ ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին ձեւաչափով նիստ, որի ընթացքում կքննարկվեն դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաեւ կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG