Ուրուգվայի արտգործնախարարությունը պատասխանել է երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության հղած բողոքի նոտային։
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուրուգվայի ԱԳՆ-ի պատասխանում ասված է, մասնավորապես, որ պաշտոնական Մոնտեվիդեոյի միջազգային գործունեությունը հիմնված է պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների վրա։
«Ուրուգվայը խորը եւ ավանդական կապեր ունի Հայաստանի Հանրապետության եւ բարեկամական ու կառուցողական հարաբերություններ` Ադրբեջանի Հանրապետության հետ։ Ուրուգվայի կառավարության ցանկությունն է` ջանքեր գործադրել Ուրուգվային բարեկամ երկու պետությունների միջեւ տարաձայնությունների վերացման համար` երկխոսության, համաձայնության եւ խաղաղ այլ միջոցերով, որոնք կպահպանեն երկու ժողովուրդների համագործակցությունը եւ համակեցությունը։ Դա նաեւ կհանգեցնի ապագայում ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը եւ բարեկեցությանը», - հայտարարում է Ուրուգվայի արտգործնախարարությունը` վստահեցնելով, որ տեղի ունեցած այցի հիմքում այլ նպատակներ եւ մտադրություններ չեն եղել։