Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը վերահաստատում է ԲՀԿ-ի հետ հանդիպման մասին լուրը


«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ - «Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ կարծիքների եւ մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես եւ պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջեւ»։

Հաղորդագրության համաձայն, «Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա քայլերը կորոշվեն վարչության քննարկումներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG