Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկում Արիզոնայի մարդասպանին


Արիզոնայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2011-ի հունվարին հրապարակային միջոցառման ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսի եւ տասնյակ այլ անձանց վրա կրակ բացելու մեջ մեղադրվող Ջերեդ Լաֆներին:

Այդ միջադեպի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 12-ը, այդ թվում` Գիֆորդսը, վիրավորվել:

23-ամյա Լաֆներին դատարանը մեղավոր է ճանաչել սպանության, դաշնային ծառայողի վրա հարձակում գործելու, հրազենի գործադրմամբ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG