Մատչելիության հղումներ

Հանրապետականը հստակեցրեց իր համագումարի օրակարգը


Երեկ երեկոյան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վերջնականապես հստակեցվել է կուսակցության դեկտեմբերի 15-ի համագումարի օրակարգը։

Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, համագումարի օրակարգում լինելու է միայն մեկ հարց. առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը:

Գործադիր մարմինը իր երեկվա նիստում քննարկել է նաեւ ներքաղաքական վերջին զարգացումները։
Հակադարձելով մինչեւ 2017 թվականը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ ձեւավորելու եւ երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու ոչ կոալիցիոն ուժերի առաջարկներին` Շարմազանովը հիշեցրել է, որ Հանրապետականում այս հարցի շուրջ լսումներ մինչ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները եղել են, եւ իշխող կուսակցությունը արտահայտել է իր բացասական դիրքորոշումը դրա վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG