Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին Սաակաշվիլիին առաջարկում է դուրս գալ իր նստավայրից


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է տեղափոխվել նախագահական նստավայրից Պետական գրասենյակ, որտեղ աշխատում է կառավարությունը։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` կառավարության այսօրվա նիստի ժամանակ Իվանիշվիլին իր առաջարկը հիմնավորել է նախագահի աշխատակազմի ծախսերը առավելագույս կրճատելու ձգտմամբ։

«Միայն էլեկտրաէներգիայի վրա նախագահը ծախսում է 800 հազար լարի (մոտ 490 հազար դոլար), իսկ պետբյուջեն մտադիր չէ ստանձնել նման ծախսեր», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, իր հերթին, այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հրաժարվում է զինված ուժերի գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Սաակաշվիլիի օդանավի պահպանումից։

Ալասանիան ընդգծել է, որ նախագահի օդանավի պահպանման եւ սպասարկման ծախսերը կազմել են տարեկան 96 լարի։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման ծախսեր եւ դրանցից կազատվենք արդեն 2013 թվականի պետբյուջեի ծախսերը պլանավորելիս», - հայտարարել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG