Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետեւանքով 4 զինծառայող մահացել է, կա 15 վիրավոր


Երեկ երեկոյան Վարդենիս - Քարվաճար ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` պատահարի հետեւանքով բեռնատարի վարորդը եւ երկու զինծառայող տեղում մահացել են, իսկ 16 զինծառայող, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Տեղափոխման ճանապարհին եւս մեկ զինծառայող մահացել է: Ըստ բժիշկների` տուժածներից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 11-ինը՝ միջին ծանրության:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում պատահարի մասին ահազանգը ստացվել է ժամը 21։59, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը:

Պատահարի հանգամանքները դեռեւս բացահայտված չեն։


Այս թեմայով ամբողջական հոդվածն ընթերցե՛ք այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG