Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն խոստացել է շարունակել հացադուլը


Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն խոստացել է շարունակել հացադուլը` չնայած բժիշկները խորհուրդ էին տվել դադարեցնել այն:

Ընդդիմադիր «Բակտիվշինա» կուսակցության ներկայացուցիչները, այցելելով նախկին վարչապետին, հորդորել էին դադարեցնել հացադուլը, սակայն Տիմոշենկոն չի անսացել իր համախոհների հորդորներին:

Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է անում հոկտեմբերի 29-ից` այդպիսով իր բողոքն արտահայտելով անցած կիրակի օրը Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, իր պնդմամբ, համատարած խախտումների դեմ:

Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG