Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը չի մասնակցի հակակոռուպցիոն խորհրդի նիստին


Արձագանքելով այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի` ուրբաթ օրը հակակոռուպցիոն խորհրդի նիստին մասնակցելու հրավերին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել դրան:

«Հայ ազգային կոնգրեսը, բնականաբար, չի մասնակցի թատերական այս ներկայացմանը, էժանագին այս խաբեությանը եւ հավատացած է, որ դրան նույն կերպ կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ միջազգային կառույցները», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Ընդդիմադիր քաղաքական դաշինքը պնդում է, որ կոռուպցիան անքակտելիորեն կապված է իշխանության ոչ օրինակարգության հետ ու դրա արգասիքն է։

«Դրա, ինչպես նաեւ բազմաթիվ այլ չարիքների հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանում օրինակարգ իշխանության ու սահմանադրական կարգի վերականգնումն է, ինչի վրա ի սկզբանե պնդել եւ ինչի համար արդեն հինգ տարի պայքարում է Հայ ազգային կոնգրեսը։ Անհեթեթություն է, որ որեւէ համակարգ, առավել եւս կոռուպցիոն համակարգը պայքարի ինքն իր դեմ։ Իշխանությունների նախաձեռնած վերոհիշյալ միջոցառումն այլ բան չէ, քան նախընտրական շրջանում հասարակության աչքին թոզ փչելու, նրա քիչ տեղեկացված խավին ապակողմնորոշելու, շփոթի մատնելու միջոց», - հայտարարում է ՀԱԿ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG