Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳ նախարարը անձամբ է հետեւում Վարվարա Ռաֆալյանցի մահվան գործին


Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է 10 ամսական Վարվարա Ռաֆալյանցի մահվան գործը անձնական հսկողության տակ վերցնելու մասին։

Ղարիբաշվիլին ծանոթացել է գործի նյութերին եւ քննության ընթացքին։ «Վարվարա Ռաֆալյանցի մահվան գործը, ցավոք, մնում է չբացահայտված, քննությունը մինչ այժմ վարում է Կախեթիի երկրամասային գլխավոր վարչությունը։ Վարվարա Ռաֆալյանցի մահվան պատճառները ժամանակին պարզելու համար պետք է օգտագործվեն առավելագույն միջոցները եւ ռեսուրսները», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է նախարարը։

Երեխան մահացել է սեպտեմբերի 30-ին Կախեթիի գյուղերից մեկում։ Ըստ նախնական վարկածի` նա խեղդվել է գինու հողափոր կարասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG