Մատչելիության հղումներ

ԵՄ-ն քննարկում է բալկանյան երկրների քաղաքացիների վիզաների հարցը


Եվրամիության մի շարք երկրներ առաջարկում են չեղյալ հայտարարել Շենգենի գոտի առանց մուտքի վիզաների այցելելու Եվրամիության անդամ բալկանյան երկրների քաղաքացիներին տրամադրված իրավունքը։

Առաջարկը պայմանավորվում է այն հանգամանքով, որ մեծ թվով մարդիկ Ալբանիայից, Բոսնիայից, Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից եւ Սերբիայից, մուտք գործելով Շենգենի տարածք, փորձում են ապաստան հայցել Եվրամիության տարածքում։

Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից այդ երկրների քաղաքացիներն ազատվել են 2 տարի առաջ։

Եվրամիության քաղաքական գործիչները նշում են, որ ապաստան ստանալու խնդրանք են ներկայացնում նախեւառաջ ծագումով գնչուները։ Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրախորհրդարանը այժմ քննարկում են նշված հինգ պետությունների քաղաքացիներից հանդեպ վիզաների պահանջը վերականգնելու առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG