Խանջյանի փլուզումից տուժածները շինարարությունում աշխատող բանվորներ են։ Նրանք Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղից են։ #khanjyan
— Azatutyun Radiokayan (@armenialiberty) 25.10.2012
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեզ տեղեկացրին, որ տուժողները հիմնականում ստացել են սալջարդ, հեմատոմա, քերծվածքներ #khanjyan
— Azatutyun Radiokayan (@armenialiberty) 25.10.2012
Ընդհանուր առմամբ, տուժել է 11 մարդ, 9-ը տեղափոխվել է հիվանդանոց, 1-ի՝ Վոլոդյա Մաթեւոսյանի վիճակը՝ ծանր է։ #khanjyan
— Azatutyun Radiokayan (@armenialiberty) 25.10.2012
Առողջապահության նախարարն ասում է՝ Խանջյանի փլուզման տուժողները կբուժվեն պետպատվերով #khanjyan
— Azatutyun Radiokayan (@armenialiberty) 25.10.2012