Մատչելիության հղումներ

Խանջյան փողոցում փլուզումից տուժածներից 8-ի վիճակը ծանր է


Այսօր Երեւանի Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման հետեւանքով տուժած անձանցից 8-ի վիճակը ծանր է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ բժիշկների գնահատմամբ` միջին ծանրության է հիվանդանոց տեղափոխված 9 տուժածներից միայն Արսեն Հայրապետյանի վիճակը:

Դեպքի վայրում է գտնվում նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց են տեղափոխվել պատահարի հետեւանքով տուժած 50-ամյա Կամո Կագրամանովը, 40-ամյա Արմանը (ազգանունը չի հաղորդվում), 25-ամյա Արման Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Հայրապետյանը, Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթեւոսյանը, Սիրակ Թովմասյանը, 30-ամյա Էդիկ Սուքիասյանը եւ 53-ամյա Ռոբերտ Առաքելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG