Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերում է «միմիայն ոչ ռազմական օգնություն»


ԱՄՆ-ի իշխանությունները կտրականապես հերքում են Սիրիայի ընդդիմությանը Stinger տեսակի շարժական զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու հանգամանքը:

Պետդեպարտամենի ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերում է միմիայն ոչ ռազմական օգնություն եւ այդ երկիր որեւէ տեսակի զենք չի ուղարկում: Ամերիկացի պաշտոնյան Ռուսաստանին կոչ է արել ապացույցներ ներկայացնել այն մասին, որ Սիրիայի ընդդիմադիրներն իսկապես ունեն Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ: «Ընդհակառակը, զինյալներն օգտագործում են խորհրդային արտադրության զինատեսակ», - հայտարարել է Նյուլանդը:

Ավելի վաղ Ռուսաստանը հատարարել էր, որ Սիրիայի զինյալները օգտագործում են արտասահմանյան, այդ թվում ամերիկյան զենիթահրթիռային համալիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG