Մատչելիության հղումներ

Շարմազանով. «ՀԱԿ-ը վերածվել է այս կամ այն քաղաքական ուժի կցորդի»


ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «կատարյալ խայտառակություն» է որակել Լեւոն Զուրաբյանի երեկ հնչեցրած հայտարարությունները:

«ՀԱԿ համակարգողը խոսում է ամեն գնով ինչ-որ բան պահելու մասին, չկորցնելու մասին, բայց այնպիսի տպավորություն է, որ կորցնելու վախով եւ այդ սինդրոմով տառապում է հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն այս տարիների ընթացքում վեր է ածվել այս կան այն քաղաքական ուժի կցորդի եւ գնալով կորցնում է իր հեղինակությունը», - նշեց իշխող կուսակցության խոսնակը` շարունակելով. - «ՀԱԿ համակարգողը իր հարցազրույցում բացահայտում է ՀԱԿ-ի իրական դեմքը. դա այն է, որ ՀԱԿ-ի հացը կամ Զուրաբյանի հացը այս կամ քաղաքական ուժերի միջեւ թվացյալ կամ իրական հակասությունների մեջտեղում հաց վաստակելն է: Եվ կարծում եմ, դա լուրջ քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին բնորոշ չէ որեւէ երկրում»:

Շարմազանովի ընկալմամբ` Զուրաբյանը նշված հարցազրույցում «արձանագրել է, որ մոտենում է իր եւ ՀԱԿ-ի քաղաքական մոտալուտ վախճանը»:

Ռուզաննա Ստեփանյան

Ավելի մանրամասն տե'ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG