Մատչելիության հղումներ

Զորավարժություններ Հայաստանում ռուսական ռազմակայանում


Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ավելացրել է իր զորավարժությունների, վարժանքների քանակը, որի նպատակը ռազմաբազայի պատրաստվածության որակի բարձրացումն է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպա, կապիտան Կիրիլ Կիսելեւը:

Նա, սակայն, ռազմաբազայի պատրաստվածության մակարդակի բարձրացումը չկապեց տարածաշրջանային զարգացումների հետ, այլ նշեց, որ զորավարժությունների քանակի ավելացումը նախեւառաջ պայմանավորված է ռուսական ողջ զինված ուժերում պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ:

«Կա համապատասխան ծրագիր, որը հաստատվել է [Ռուսաստանի] պաշտպանության նախարարության եւ Հարավային զինվորական օկրուգի շտաբի կողմից, որի համաձայն էլ գործում է [Գյումրիում տեղակայված ռուսական] ռազմաբազան», - ասաց Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպան։

Կիրիլ Կիսելեւը նաեւ տեղեկացրեց, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան վերջերս եւս մեկ զորավարժություն է իրականացրել, որի ժամանակ մոտ 100 հետախույզներ եւ 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա լեռնային եւ քաղաքային պայմաններում փորձարկել են հատուկ նշանակության գործողություններ:


Սարգիս Հարությունյան

Ավելի մանրամասն տե'ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG