Մատչելիության հղումներ

Քաթարի միապետը ժամանել է Գազա


Քաթարի Էմիր Համադ բեն Խալիֆան այսօր պաշտոնական այցով ժամանել է Գազայի հատված, որը 2007 թվականից ի վեր վերահսկվում է իսլամական «Համաս» շարժման կողմից: Սա օտարերկրյա պետության ղեկավարի առաջին այցն է Գազա:

Քաթարի միապետը Գազա է ժամանել մեծաքանակ պատվիրակության ուղեկցությամբ, որի կազմում ընդգրկված են ոչ միայն կառավարության անդամներ, այլեւ տասնյակ խոշոր գործարարներ: Քաթարի իշխանությունները պատրաստվում են առաջիկա տարիներին մոտ 250 միլիոն դոլար ներդնել Գազայի հատվածում` նախեւառաջ ենթակառույցների զարգացման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG