Մատչելիության հղումներ

Կայացավ Օբամա - Ռոմնի բանավեճի վերջին փուլը


Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ավարտվեց Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ` գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի եւ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի բանավեճի վերջին` երրորդ փուլը, որը նվիրված էր արտաքին քաղաքականության խնդիրներին։

Օբաման հայտարարել է, որ իր նախագահության օրոք Իրանը միջուկային զենք չի ստանա։

Խոսելով ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունների մասին` Օբաման մեղադրել է Ռոմնիին, ասելով, որ վերջինիս վարած քաղաքականությունը հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակները։

Ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 6-ին։

Վերջին հարցումների համաձայն` երկու թեկնածուներն էլ ընտրողների ձայների մոտավորապես 47 տոկոսն ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG