Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին խուսափել է ավիավթարից


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցած գիշեր մի քանի ժամ ուշացումով է վերադարձել Ռումինիայից։

Ուշացման պատճառը, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի - 2» հեռուստաընկերության կայքէջը, Բուխարեստի օդանավակայանում Վրաստանի նախագահի օդանավի վթարային վայրէջքն է թռիչքից 10 րոպե անց. ինքնաթիռը մեկնել է շասիի հետ կապված տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո միայն։

Սաակաշվիլին Ռումինիայի մայրաքաղաքում մասնակցում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG