Մատչելիության հղումներ

Մոնտենեգրոյում հաղթելու հնարավորություն ունի իշխող կոալիցիան


Այսօր Մոնտենեգրոյում խորհրդարանական ընտրություններ են։ Քաղաքագետների համոզմամբ, պետք է հաղթի իշխող դաշինքը` Մոնտենեգրոյի եվրոպական կոալիցիան։

Այդ դեպքում վարչապետի պաշտոնը նորից կստանձնի սոցիալիստների դեմոկրատական կուսակցության ղեկավար Միլո Ջուկանովիչը, ով անցած երկու տասնամյակում զբաղեցրել է ե՜ւ նախագահի, ե՜ւ վարչապետի պաշտոնները եւ առաջնորդել է 2006 թվականին Սերբիայից անկախանալու պայքարը։

Այժմ էլ Ջուկանովիչը առաջ է տանում Եվրոպական միությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիրը։

Ընտրողների մի մասը այդ կոալիցիային մեղադրում է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիայի եւ երկրի տնտեսական դժվարությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG