Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը շնորհավորել է Իվանիշվիլիին


Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն` ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Վրաստանի ժողովրդի բարձր վստահությամբ կազմավորվող կառավարությունը կապահովի երկրի բազմակողմանի եւ ժողովրդավարական զարգացումը, տնտեսության վերակառուցումն ու արդիականացումը, բարեփոխումների շարունակականությունը եւ ժողովրդի բարձր կենսամակարդակը:

«Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում է՛լ ավելի կխորանան հայ - վրացական եղբայրական եւ բարեկամական բազմադարյա հարաբերությունները` հանուն մեր պետությունների եւ ժողովուրդների բարեկեցության», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG