Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը եկավ ԱԱԾ` հարցաքննության


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի կեսօրին մոտ ժամանեց Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության։

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Օսկանյանը ասաց, որ չի կարծում, թե իրեն կձերբակալեն։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվում քաղաքական պատճառներով։

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույնպես կարծիք հայտնեց, որ իր պաշտպանյալին չեն ձերբակալի։ Նա պարզաբանեց, որ թեեւ խորհրդարանը Օսկանյանին զրկել է անձեռնմխելիությունից, պատգամավորի ձերբակալությունը հնարավոր է երկու դեպքում` կամ նրան հանցանքի պահին բռնելու, կամ էլ` երբ գլխավոր դատախազը այդ հարցով եւս դիմում է Ազգային ժողով եւ համաձայնություն ստանում։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG