Միացյալ Նահանգների Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, ըստ որի` Իրանը խլացնում է արտասահմանյան հեռուստառադիոհաղորդումները, նպատակ ունենալով կասեցնել ազգային տարադրամ ռիալի արժեզրկման հետեւանքով երկրում ծավալված բողոքի ցույցերի եւ զանգվածային ձերբակալությունների մասին տեղեկատվության տարածումը։
Ծրագրերի խլացումը երեկ է սկսվել եւ խափանել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Ֆարդա» իրանական ծառայության եւ «Ամերիկայի ձայն»-ի իրանական ծառայության ծրագրերի հեռարձակումները։
Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը նշում է, որ Eutelsat ցանցի արբանյակների աշխատանքի խլացումը խափանել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի վրացական, հայկական եւ բալկանյան ծրագրերի հեռարձակումները։
Հայտարարությունում ասվում է, որ BBC եւ Al-Jazeera կայանները պարբերաբար պաշտոնական Թեհրանին դատապարտել են «Արաբական գարնան», ինչպես նաեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների թեմաներով հաղորդումների հեռարձակումը խափանելու համար։
ԱՄՆ-ի Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը (Broadcasting Board of Governors - BBG) վերահսկում է ամերիկյան կառավարության հովանավորությամբ գործող արտասահմանյան ոչ ռազմական հեռարձակողների, այդ թվում «Ամերիկայի ձայն» եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանների աշխատանքը։