Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Վարդենիսի նյարդահոգեբանականի տնօրենը


Հայաստանի ոստիկանությունը այսօր տեղեկացնում է, որ ձերբակալվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը։

Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Սեպտեմբերի 18-ին Hetq.am ինտերնետային կայքում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածը: Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թվականին ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետեւանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թվականի մայիսից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք եւ ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի եւ իր բարեկամների խոշոր եւ մանր եղջերավոր անասունները»:

Ըստ հաղորդագրության` Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաեւ, որ Հովհաննիսյանը այս տարվա ապրիլից մինչեւ սեպտեմբեր յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3 հազար 100 լիտր բենզինը` ընկերությանը պատճառելով 1 միլիոն 302 հազար դրամի (մոտ 3 հազար 200 դոլար) նյութական վնաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG