Մատչելիության հղումներ

Օսկանյանը զրկվեց անձեռմխելիությունից


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Փակ գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքները հրապարակվեցին րոպեներ առաջ, գլխավոր դատախազի համապատասխան միջնորդագիրը բավարարելու օգտին էր քվեարկել 64, դեմ` 6 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր։ «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունները հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG