Մատչելիության հղումներ

Թբիլիսի է ժամանել Հունգարիայի վարչապետը


Երեկ երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հենց օդանավակայանից Հունգարիայի վարչապետը մեկնել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ եւ ծաղկեպսակ դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշակոթողին։

Այցի շրջանակներում Օրբանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հետ, կմասնակցի Քութայիսիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG