Մատչելիության հղումներ

Հունգարիան կրկին դիմում է Հայաստանին, այս անգամ` նոտայով


Հունգարիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը` կոչ անելով վերականգնել կասեցված հարաբերությունները։

«Հունգարիայի արտգործնախարարությունը ցանկանում է հայտարարել Հայաստանի Հանրապետության կողմից դիվանգիտական հարաբերությունների միակողմանի կասեցմանը առանց նախապայմանների վերջ դնելու` Հունգարիայի կառավարության շահագրգռվածության մասին», - ասված է, մասնավորապես, Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքէջում տեղադրված փաստաթղթում։

Մեկնաբանելով Հունգարիայի այս քայլը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը:

Սեպտեմբերի սկզբին Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին էր նամակ հղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` կոչ անելով վերականգնել երկու երկրների միջեւ բարեկամական կապերը եւ ի մասնավորի նշելով, թե «դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»։

Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրել է օգոստոսի 31-ին, երբ Հունգարիան Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկեց ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG