Մատչելիության հղումներ

Բրահիմի. «Իրավիճակը Սիրիայում ավելի է վատթարանում»


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի բանագնաց Լահդար Բրահիմին տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ իրավիճակը երկրում ավելի է վատթարանում:

Անցած շաբաթ Սիրիա կատարած այցի ընթացքում Բրահիմին Դամասկոսում հանդիպել է նախագահ Բաշար Ասադին եւ արտգործնախարար Վալիդ Մուալեմին:

Բանագնացը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ասել է, որ սիրիական իշխանությունների տվյալներով` երկրում մոտ 5 հազար օտարերկրացի զինյալ կա:

Ըստ Բրահիմիի, սիրիացիները բախվում են նաեւ սննդամթերքի ահագնացող ճգնաժամի: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով` Սիրիայում այսօր պարենային օգնության կարիք ունի մոտ 1.5 միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG