Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը դատապարտում է թե՛ հայտնի ֆիլմը եւ թե՛ բռնությունները


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դատապարտել է համացանցում հայտնված հայտնի հակաիսլամական ֆիլմը եւ դրա կապակցությամբ մահմեդական բազմաթիվ երկրներում սկիզբ առած բռնության ալիքը, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացավ:

CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահը, մասնավորապես, ասել է. - «Նախ եւ առաջ, մենք դատապարտում ենք մարդկանց կրոնական համոզմունքները ոտնահարող ցանկացած սադրիչ քայլ: Մենք նաեւ դատապարտում ենք ծայրահեղականության ցանկացած դրսեւորում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG