Մատչելիության հղումներ

Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ


Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն:

«Թույլ տվեք Չինաստանի կառավարության եւ ժողովրդի, ինչպես նաեւ անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ բարեկամ Հայաստանի ժողորվրդին հղել սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ: Որպես Հայաստանի մեծ բարեկամ եւ գործընկեր, չինական կողմը ուրախ է, որ այսօր Հայաստանում տիրում է քաղաքական եւ հասարակական կայունություն, տնտեսությունն անընդմեջ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակն օրեցօր բարձրանում է, անշեղորեն ընդլայնվում են արտաքին կապերը, մեծ հաջողությունների եք հասել երկրի կառուցման գործում: Չինական կողմը, ինչպես նախկինում, կհարգի իր երկրի առանձնահատկություններին համապատասխան հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին եւ սրտանց ցանկանում է հայ ժողովրդին նորանոր հաջողություններ երկրի զարգացման գործում», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գրել է Չինթաոն. - « Այս տարի նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, երկկողմ հարաբերություններում առկա են մեծ հեռանկարներ: Ես պատրաստ եմ Ձերդ գերազանցության հետ ներդնել բոլոր ջանքերը հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG