Մատչելիության հղումներ

YouTube-ը արգելափակեց սկանդալային ֆիլմը Սաուդյան Արաբիայում


YouTube-ը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալայի խնդրանքով արգելափակել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը այդ երկրում:

Սկանդալային ֆիլմը, որում ոչ վայելուչ է ներկայացված Մուհամեդ մարգարեն, բողոքի ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում, որին մի շարք երկրներում հաջորդեցին բռնությունները։ Մասնավորապես, Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման հետեւանքով անցած շաբաթ սպանվեցին այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ երեք այլ ամերիկացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG